Հրատապ թեմա Հայաստանում
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 29-ի համարներում Համաձայն ԱՀԿ Եվրամիության հետազոտությունների, եթե Հայաստանում բոլոր հիվանդություններից առաջացած մահերն ընդունենք 100 տոկոս, ապա ոչ տարափոխիկ առաջատար հիվանդություններից առաջացած մահացությունը կունենա հետեւյալ պատկերը.
1.Սրտի իշեմիկ հիվանդություն 32.6%
2. Ուղեղի անոթային հիվանդություններ 16.1
3. Շաքարախտ 6.0
4. Շնչափողի, բրոնխների եւ թոքերի քաղցկեղ 3.8
5. Քրոնիկ խցանաբնույթ թոքային հիվանդություններ 3.0
6. Սրտի բորբոքաբնույթ հիվանդություններ 2.2
7. Սրտի գերճնշումային հիվանդություններ 2.0։
Ինչպես տեսնում ենք, մահերի գերակշիռ մասը բաժին է ընկնում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին (52.9%), որը շատ մոտ է 2008-ի վերը նշված զեկույցում բերված տվյալներին։ Խոսելով մահաբեր հիվանդությունների կրճատման հնարավորությունների մասին, կցանկանայի մի քանի խոսքով կանգ առնել շաքարախտի խնդրի վրա՝ նախ որպես կյանքի առողջ տարիների բարձր կորուստ պայմանավորող հիվանդության (այս ցուցանիշով՝ 5-րդ տեղում է), ապա որպես մի ամբողջ շարք առաջատար դիրք զբաղեցնող սիրտ-անոթային, երիկամային, աչքի, իմունային եւ այլ հիվանդությունների զարգացումը խթանող գործոնի։
Մեր խորին համոզմամբ, շաքարախտի հիվանդացության թվերը ճիշտ չեն արտացոլում իրական պատկերը։ Միաժամանակ պետք է շեշտեմ, որ այսօր մեծ հնարավորություններ կան մեր երկրում կրճատելու շաքարախտով հիվանդացության եւ դրանից բխող մահացության դեպքերը։ Ծխելու, ոչ ռացիոնալ սնվելու, ֆիզիկական թերակտիվության, հավելյալ քաշի, գիրացման եւ այլ բացասական գործոնների դեմ պայքարելուց զատ, չափազանց մեծ կարեւորություն ունի շաքարախտի վաղաժամ հայտնաբերումը կամ, ինչպես ասում են, նախաշաքարախտի՝ պրեդիաբետի, արդյունավետ բացահայտումը։ Նախաշաքարախտը մի իրավիճակ է, երբ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը բարձր է նորմայից, բայց դեռեւս չի հասել շաքարախտին բնորոշ ցուցանիշին։
Այսօր հայտնի է, որ նախաշաքարախտ ունեցողների 50%-ի մոտ առաջիկա 3-5 տարիների ընթացքում զարգանում է արդեն կլինիկորեն ձեւավորված շաքարախտ, մինչդեռ եթե այն հայտաբերվում է նախաշաքարախտի փուլում, ապա առողջ ապրելաոճի անցնելը՝ կանոնակարգված սնունդ, ֆիզիկական ակտիվության բարձրացում, հավելյալ քաշի իջեցում եւ այլն, կլինիկորեն ձեւավորված շաքարախտի զարգացումը հետաձգում է 15-20 տարով։ Այս վիճակը բացահայտելու համար բժշկագիտությունն այսօր մշակել է երկու շատ պարզ թեստ, որոնք հնարավորություն են տալիս հայտնաբերել շաքարախտը՝ նրա ամենավաղ զարգացման շրջանում, երբ շատ բժիշկներ պացիենտի մոտ ժխտում են շաքարախտի առկայությունը։ Այն իրականացվում է քաղցածության գլյուկոզայի եւ գլյուկոզայի դիմակայունության թեստերով, որոնք, ցավոք սրտի, մեր երկրում դեռեւս չեն կիրառվում։
Ավելին, շատ բժիշկներ աղոտ պատկերացում ունեն այդ խիստ կարեւոր թեստերի մասին։ Մինչդեռ դրանք պետք է առաջնահերթ տեղ զբաղեցնեն ընտանեկան եւ պոլիկլինիկական բժիշկների զինանոցում, էլ չեմ խոսում դիաբետոլոգների մասին, որոնց զգալի մասն այս թեստերը չի կիրառում։ 30-45 տարեկանից սկսած՝ երեք տարին մեկ անգամ պարտադիր պետք է կատարվեն այս թեստերը։ Այդ դեպքում կունենանք հիվանդացության իրական պատկերը, ինչպես նաեւ հնարավորություն՝ կազմակերպելու դրա արդյունավետ կանխումն ու բուժումը, կրճատելու մահացությունն ու առողջ կյանքի տարիների կորուստը։ Զարգացած երկրներում նախաշաքարախտի որոշումն այսօր լայնորեն կիրառվող արդյունավետ ախտորոշիչ մեթոդներից մեկն է։
Այժմ կփորձեմ համառոտակի կանգ առնել թվարկված յոթ գլխավոր ռիսկի գործոնների վրա, որոնք, բնորոշ են Հայաստանի համար։
1. Զարկերակային բարձր ճնշում Սա լրջագույն հիվանդություն է՝ առաջացման եւ զարգացման ռիսկի իր գործոններով։ Զարկերակային գերճնշման կամ, ինչպես հաճախ անվանում են, հիպերտոնիկ հիվանդության առաջացմանը նպաստող ռիսկի գործոններն են՝ ժառանգական նախատրամադրվածությունը, ինսուլինային դիմակայության առկայությունը, սիմպաթիկ նյարդային համակարգի տեւական խթանումը (մշտաբնույթ բացասական հուզային սթրեսներ, ֆեոքրոմոցիտոմա եւ այլն), կերակրի աղի անհարկի կիրառումը, անոթի պատի գերաճը, արյան ծավալի մեծացումը (հեղուկների մեծ քանակների ընդունում) եւ այլն։
Այս հիվանդությունը Հայաստանում ոչ միայն լայնորեն տարածված է, այլեւ տարեցտարի ավելանում է։ Եթե 1990-ին 100 000 բնակչի հաշվով գերճնշմամբ տառապել է 486.2 մարդ, ապա 2008-ին այդ ցուցանիշն աճել է 1.6 անգամ՝ հասնելով 794.6-ի։ Ինչպես արդեն նշել ենք, գերճնշումը մոտ 58 տոկոսով «մասնաբաժին» ունի սրտի իշեմիկ հիվանդության եւ 72 տոկոսով՝ ուղեղ-անոթային հիվանդությունների առաջացման եւ հետագա զարգացման մեջ։ Այն մեծ դերակատարում ունի նաեւ սրտի եւ երիկամների անբավարարության, ծայրամասային անոթային հիվանդությունների, հանկարծամահության առաջացման գործում։ Հետեւաբար, գերճնշման կանխումն ու բուժումը ձեռք է բերում կարեւոր, պետական նշանակություն, քանի որ խոսքը գնում է մի ամբողջ շարք հիվանդությունների եւ բարձր մահացության դեմ պայքարի կազմակերպման մասին։
Այդ հիվանդությունը եւ դրանից մակածված մի խումբ մահաբեր հիվանդություններ մարդկանց կյանքը խլում են նրանց ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր ստեղծագործ ուժերի, ինչպես նաեւ վերարտադրողական ֆունկցիայի ծաղկման շրջանում։ Խնդիրը ոչ միայն հիվանդության բուժումն է, որով անհրաժեշտ մակարդակով զբաղվում են առողջապահության համակարգում, այլ բոլոր պետական, հասարակական այն կազմակերպությունների ու կառույցների մասնակցությունը, որոնք պատասխանատվություն են կրում հանրային առողջության պահպանման համար։ Պակաս կարեւոր չէ հիվանդության կրողների եւ տառապողների ճիշտ ապրելակերպն ու վարքը։ Գերճնշման, ինչպես նաեւ առաջատար ոչ տարափոխիկ հիվանդությունների մեծ մասի դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է համալիր պայքարի կազմակերպմամբ, երբ դրան մասնակցում է ողջ հասարակությունը։ Դրա վառ եւ անհերքելի ապացույցը՝ Եվրո Ա երկրներում ձեռք բերված ակնառու նվաճումներն են հիվանդացության եւ մահացության կրճատման ուղղությամբ։ Ցայտուն այդ տեղաշարժերը հենց այնպես, կոչերով եւ սնամեջ լոզունգներով չէ, որ ձեռք են բերվել։ Դրանց հասնելուն է ուղղվել պետության, հասարակության, քաղաքական կառույցների ողջ ներուժը եւ նպատակային պայքարը։ Ռիսկի գործոնների նկատմամբ պայքարը կրել է համալիր բնույթ, քանի որ դրանք մեկուսի չեն պայմանավորում այս կամ այն հիվանդության զարգացումը։
Օրինակ, գերճնշման դեմ պայքարը, բացի բժշկական մասնագիտացված օգնությունից, որն իրականացվում է բժշկագիտության նվաճումների ակտիվ ներդրման ճանապարհով, ներառում է նաեւ ծավալուն պայքար կերակրի աղի անհարկի օգտագործման, ֆիզիկական թերակտիվության, հոգեսոցիալական եւ հուզական բացասական սթրեսների, ծխելու, հավելյալ քաշի, ոչ ռացիոնալ սննդի եւ բոլոր այն գործոնների դեմ, որոնք իրենց բաժինն ունեն զարկերակային ճնշման հիվանդաբնույթ բարձրացման մեխանիզմներում։ Գիտական ծավալուն ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալները ցույց են տալիս, որ դեպքերի 51.2%-ով առողջական վիճակը պայմանավորված է ապրելակերպով, 20.4%-ով՝ կենսաբանական, այդ թվում՝ ժառանգական առանձնահատկություններով, 19.9%-ով՝ շրջապատող միջավայրով եւ 8.5%-ով՝ առողջապահության եւ բժշկության մակարդակով։
Շարունակելի...
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն